Ո՞վ է մարգարտե ականջօղով աղջիկը. բացահայտվել է արվեստի պատմության ամենահանելուկային կերպարներից մեկը
![]() Արվեստի պատմաբաններից մեկը, կարծես, լուծել է արվեստի պատմության ամենահանելուկային գաղտնիքներից մեկը՝ պարզելով, թե ով է պատկերված «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավում, որը ստեղծվել է 360 տարի առաջ։ Արվեստի փորձագետ Էնդրյու Գրեհեմ-Դիքսոնն այս հավանական բացահայտումը ներկայացրել է վերջերս «The Times of London»-ում հրապարակված հոդվածում՝ իր նոր՝ «Վերմեեր․ Կորցված և գտնված կյանքը» («Vermeer: A Life Lost and Found») գրքի լույս տեսնելու նախօրեին։ Հոդվածում նշվում է, որ 1665 թվականին ստեղծված այս խորհրդանշական գլուխգործոցի հեղինակը՝ Յան Վերմեերը, գրեթե բացառապես աշխատել է Նիդերլանդների Դելֆթ քաղաքում ապրող ամուսիններ՝ Փիթեր Կլայսզոն վան Ռյուիվենի և Մարիա դե Քնյուիտի համար։ Նրանք պատկանում էին ռադիկալ քրիստոնեական հոսանքին՝ ռեմոնստրանտներին, ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը։ Այդ պատճառով էլ Գրեհեմ-Դիքսոնը ենթադրում է, որ նկարում պատկերված մտածկոտ արտահայտությամբ աղջիկը՝ իր արտասովոր տուրբանով և, իհարկե, հսկայական մարգարտե ականջօղով, ամենայն հավանականությամբ, եղել է հովանավոր ամուսինների տասը տարեկան դուստրը՝ Մագդալենան։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18


