Իսրայելը չի բացի Ռաֆահ անցակետը. ՀԱՄԱՍ-ը խախտել է պարտավորվածությունը
![]() Իսրայելի իշխանությունները հոկտեմբերի 15-ին չեն բացի Եգիպտոս-Գազա սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը և կսահմանափակեն պաղեստինյան անկլավին տրամադրվող մարդասիրական օգնությունը: Պատճառն այն է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է զոհված պատանդների մարմինները վերադարձնելու իր պարտավորությունները, հաղորդում է Ynet-ը։ Ըստ Ynet-ի, իսրայելցի պաշտոնյաները խորհրդակցել են Միացյալ Նահանգների, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի հետ այս հարցի շուրջ։ Կայքը հաղորդում է, որ Շարմ էլ Շեյխում բանակցությունների ժամանակ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պնդել են, որ գիտեն զոհված պատանդների կեսի մնացորդների գտնվելու վայրը։ Հետևաբար, Իսրայելը հույս ուներ վերադարձնել մինչև 15 զոհված առևանգվածների մարմիններ Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) խոսնակ Քրիստիան Կարդոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ զոհված իսրայելցի պատանդների մնացորդների վերադարձը լի է դժվարություններով և ժամանակ կպահանջի: Ըստ Al Jazeera-ի՝ զոհվածների մարմինների վերադարձը «ավելի դժվար է, քան կենդանի մնացածների ազատ արձակումը»: ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը Al Hadath-ին ասել է, որ շարժումը «միջնորդներին տեղեկացրել է պատանդների մարմինների հանձնման դժվարությունների մասին»: Նա նաև վստահեցրել է, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է «համաձայնագրի բոլոր մանրամասներին»: Կաթարի «Ալ Արաբի» հեռուստաալիքը հայտնել է, որ եգիպտական խմբերը գործում են Գազայի հատվածում՝ օգնելով զոհված պատանդների մարմինների որոնմանը և կազմակերպելով նրանց տեղափոխումը Իսրայել: |

«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
3209:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
6908:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
14100:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
11700:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
102Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
182Երեկ, 23:04
