Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը
![]() Մադագասկարի բանակի անձնակազմի կառավարման կորպուսի (CAPSAT) ղեկավար, գնդապետ Միքայել Ռանդրիանիրինան հայտարարել է, որ ռազմական ստորաբաժանումն ստանձնել է երկրի վերահսկողությունը, որը համակված էր բողոքի ցույցերով։ Ավելի վաղ Մադագասկարի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել էր նախագահ Անդրի Ռաջոելինային իմփիչմենթի ենթարկելու օգտին, որը նախորդ օրը փախել էր երկրից։ «Մենք ստանձնել ենք իշխանությունը», - Agence France-Presse-ին ասել է գնդապետը։ Նա հավելել է, որ զինվորականները լուծարել են երկրի բոլոր պետական ինստիտուտները, բացի ստորին պալատից։ Անդրի Ռաջոելինան հոկտեմբերի 14-ին լուծարել է Ազգային ժողովը (խորհրդարանը), սակայն խորհրդարանի անդամները, այնուամենայնիվ, հավաքվել են նախագահի իմփիչմենթի հարցով քվեարկելու համար։ Խորհրդարանի 131 անդամներից 130-ը կողմ են արտահայտվել նախագահի պաշտոնանկությանը (մեկ անդամ ձեռնպահ է մնացել)։ Սեպտեմբերից ի վեր Մադագասկարը համակված է ջրի և էլեկտրաէներգիայի պակասի դեմ ցույցերով, որոնք շուտով վերածվել են կոռուպցիայի և վատ կառավարման դեմ զանգվածային բողոքի ցույցերի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ բողոքի ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 22 մարդ, իսկ մոտ հարյուրը՝ վիրավորվել։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
