«Պարոն Փաշինյանը շատ վախեցած է». Ռոբերտ Ամստերդամ
![]() «Ինչո՞ւ փոխվեց Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամին: «Շատ պարզ պատճառով, որովհետև ոչ ոք չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում: Դրա համար էլ բռնապետ իշխանությունները շատ հաճախ դիմում են նման մեղադրանքի»: Փաստաբանը նշեց, որ նույնիսկ Սամվել Կարապետյանի նոր մեղադրականը ամբողջությամբ չտեսնելով հանդերձ, կարող է հավաստիացնել, որ այն զուրկ է որևէ հիմնավորումից, թեկուզ հենց միայն մեղադրանքի ներկայացման ամսաթվից: «Այդ մարդը տասնամյակներ շարունակ գործարարությամբ է զբաղվել, բայց հենց վարչապետի քիմքին չեկավ, դառնում է փող լվացող: Պարզապես ուզում են ազատվել նրանից: Պարոն Փաշինյանը շատ վախեցած է, որ նման մեղադրական է ներկայացրել»,- հավելել է նա: |

«Հայհոյելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին»․ Ժաննա Ալեքսանյան
2416:36
«Օնիկ Հարությունյանը ձերբակալվել է «TikTok»-ի ուղիղ եթերում հնչեցրած մտքերի համար»․ Սերգեյ Սարգսյան
4516:12
Գազայում բարձր են համաճարակի ռիսկերը. #AlJazeera
9616:11
«Ձերբակալվել է «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը»․ Ռուբեն Մելիքյան
5915:54
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից վառված էին, մուռը հանել են այն կազմակերպած տղաներից»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
5915:42
Տիգրան Գալստյանի կալանքը դատարանը փոխեց՝ կիրառելով բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն (տեսանյութ)
7015:32
