Վրաստանում ցանկանում են խստացնել հավաքների և ցույցերի անցկացման կանոնները խախտելու պատիժները
![]() Իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը պատրաստել է օրինագծերի փաթեթ, որը նպատակ ունի խստացնել հավաքների և ցույցերի անցկացման կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալիան։ Նրա խոսքով՝ հանրահավաքի՝ դիմակներով դեմքերը ծածկող, արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր կրող, ճանապարհներ փակող կամ ճանապարհին խոչընդոտներ տեղադրող մասնակիցները առաջին անգամ կենթարկվեն վարչական կալանքի մինչև 15 օր ժամկետով: Եթե պարզվի, որ խախտողը հանրահավաքի կազմակերպիչն է, պատիժը կկազմի 20 օր: Ավելին, հանրահավաքին մասնակցելը, որի դադարեցումը հրամայվել է Ներքին գործերի նախարարության կողմից, կպատժվի մինչև 60 օր վարչական կալանքով: Նրանք, ովքեր հանրահավաքին կբերեն զենք, հրավառություն կամ ուրիշներին վնաս պատճառելու ունակ առարկաներ, կարող են դատապարտվել մինչև 65 օրվա ազատազրկման: Կրկնակի խախտումները կհամարվեն քրեական հանցագործություններ և կհանգեցնեն մինչև մեկ տարի ազատազրկման: Վրաստանի քրեական օրենսգրքում նախատեսվում է նաև նոր հոդված ներմուծել, որի համաձայն՝ ոստիկանության կարգադրությունները չկատարող կամ իրավապահ մարմինների աշխատակցին երեք անգամ վիրավորող անձը կարող է դատապարտվել մինչև մեկ տարի ազատազրկման, իսկ կրկնակի հանցագործության դեպքում՝ մինչև երկու տարի ժամկետով։ |

«Ծառուկյանի 300 միլիոն դոլարի գույքը թալանված է, թող գա, բացատրի՝ ով ա կատուն, ով առյուծը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3501:12
«Տղո′ւկ, քեզ կարգի հրավիրի′». Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տալիս Արման Թաթոյանի վրա
4201:00
«Վարչական մարմինները ստիպում են, որ քվեաթերթիկները նկարեն, ուղարկեն իրենց». Գուրգեն Կարապետյան
4800:48
«Իզուր ենք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6600:24
«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել Հայաստանի հետ, ես կոչում եմ Ալիևի հանրաքվե». Արման Թաթոյան (տեսանյութ)
6800:12
Նարեկ Կարապետյանը փաստեց՝ 300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթն ակտիվացրել է Արտաքին հետախուզական ծառայությունը (տեսանյութ)
75Երեկ, 23:54
