«Օդային ահաբեկչությունը Պուտինի վերջին քայլն է». Զելենսկի
![]() Խորհրդարանական և կառավարության ղեկավարները պետք է հաստատեն Ուկրաինային ավելի հզոր ՀՕՊ համակարգեր և հրթիռներ մատակարարելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 71-րդ տարեկան նստաշրջանում իր ելույթի ժամանակ։ Ըստ Ուկրաինայի նախագահի, նույնիսկ առանձին երկրների քաղաքական փաստարկները չեն կարող արդարացնել ֆինանսավորումը, որը ամրապնդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքերը։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք միացել են PURL ծրագրին (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ - խմբ.). Նիդերլանդներ, Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Գերմանիա, Կանադա, Բալթյան երկրներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Իսլանդիա և Սլովենիա։ Զելենսկին կոչ է արել անհապաղ տրամադրել խոստացված ներդրումները, քանի որ «դրանք կյանքեր են փրկում»։ Նա նաև կոչ է արել դաշինքի մյուս անդամներին միանալ PURL-ին՝ նշելով, որ դա կօգնի Ուկրաինային։ «Օդային ահաբեկչությունը Պուտինի վերջին քայլն է։ Մենք պետք է կանգնեցնենք նրան», - ասել է Ուկրաինայի նախագահը։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
