«Ցանկացած հակամարտության մեջ հաղթում են «արյան վաճառականները»». Էրդողան
![]() Անկարան շարունակում է կապեր պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ձգտելով վերջ դնել հակամարտությանը և վարելով հավասարակշռության քաղաքականություն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա շեշտել է, որ ընթանում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի չորրորդ տարին է։ «Այս արյունալի պատերազմը, որը ժամանակ առ ժամանակ սրվում է, մտահոգություն է առաջացնում ամբողջ աշխարհում։ Թուրքիան վարում է հավասարակշռված և արդարացի քաղաքականություն։ Մենք կապի մեջ ենք երկու երկրների հետ՝ հակամարտությունը վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար»,- ասել է նա Տրապիզոնում ունեցած ելույթի ժամանակ։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան հատուկ նշանակություն է տալիս Սև ծովի անվտանգությանը, որտեղ նավագնացությունը «սպառնալիքի տակ չէ»։ Նախագահը հավելել է, որ «ցանկացած պատերազմում արյան վաճառականները հաղթանակ են տանում, իսկ ռազմական բարոնների հարստությունն աճում է»։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
