Իսրայելի ներկայացուցիչը հաստատել է պատանդների ու գերիների փոխանակման ժամը
![]() Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանի խոսքով՝ Իսրայելը ակնկալում է, որ պատանդների ազատ արձակումը կսկսվի վաղը՝ տեղական ժամանակով ժամը 4:00-ից 6:00-ի սահմաններում։ Նա պարզաբանեց, որ նշված ժամը կարող է փոխվել՝ հավելելով, որ Իսրայելը լիովին պատրաստ է ցանկացած զարգացման։ «Պատանդների ազատ արձակումը կսկսվի երկուշաբթի վաղ առավոտյան,- ասել է Բեդրոսյանը։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր պատանդները անմիջապես կհանձնվեն Կարմիր խաչին՝ 6-8 մեքենաներով, առանց ՀԱՄԱՍ-ի կողմից կոպիտ գործողությունների»։ Բեդրոսյանը հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ բոլոր 20 կենդանի պատանդները անմիջապես կազատ արձակվեն, և դրանից հետո մենք պատրաստ ենք ընդունել մահացածներին»։ Միևնույն ժամանակ, Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Իսրայելը փոխարենն ազատ կարձակի համաձայնեցված արաբ գերիներին։ Բեդրոսյանը հայտարարել է, որ պաղեստինցի գերիները կազատ արձակվեն Գազայի համաձայնագրի շրջանակներում՝ ազատ արձակված պատանդների՝ Իսրայել վերադառնալուց հետո։ Նրա խոսքով՝ հենց Իսրայելն ստանա հաստատում, որ պատանդները վերադարձել են Իսրայելի տարածք, պաղեստինցի գերիները կնստեցվեն ավտոբուսներ. «Հենց որ հաստատումը հասնի, ավտոբուսները կճանապարհվեն»։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
