Չինաստանը Տիբեթում մեգաամբարտակ է կառուցում. Foreign Policy
![]() Չինաստանը Տիբեթում՝ Յարլունգ Ցանգբո գետի կիրճում, կառուցում է Մեդոգ հիդրոէլեկտրակայանի մեգաամբարտակը, և նախագիծը կարող է «բացասական հետևանքներ» ունենալ, հաղորդում է Foreign Policy (FP)-ն։ Տարածքը եզակի է. այստեղ է ձևավորվել աշխարհի ամենահյուսիսային արևադարձային անտառը։ Հրապարակումը նշում է, որ մտահոգություններ կան ամբարտակի սահմանային դիրքի և այն փաստի պատճառով, որ գետը, որի վրա այն կառուցվում է, անդրսահմանային է. այն նաև հոսում է Հնդկաստանով և Բանգլադեշով, որտեղ այն կոչվում է Բրահմապուտրա։ Չինաստանի իշխանությունները հուլիսին հայտարարեցին ամբարտակի շինարարության մեկնարկի մասին։ Նախագծի ընդհանուր ներդրումը կկազմի մոտավորապես 1,2 տրիլիոն յուան (167 միլիարդ դոլար)։ Նախատեսվում է, որ Մեդոգը տարեկան կարտադրի մինչև 300 միլիարդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը երեք անգամ գերազանցում է աշխարհի ամենամեծ՝ Յանցզի գետի վրա գտնվող «Երեք կիրճերի» ամբարտակի հզորությունը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
