ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը
![]() Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները չեն մասնակցի Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը Եգիպտոսում, հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի անդամ Հոսամ Բադրանի հետ AFPTV-ին տված հարցազրույցին։ Շարժման ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է հույսը դնել խաղաղության բանակցություններում միջնորդների վրա՝ Քաթար, Եգիպտոս և Թուրքիա։ Հիշեցնենք՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կկայանա Գազայի հրադադարի վերաբերյալ «Խաղաղության գագաթնաժողով»։ Հայտարարվել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Շարմ էլ Շեյխում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին»։ Գագաթնաժողովը նվիրված է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի գրասենյակը նախկինում հայտարարել էր, որ գագաթնաժողովին հրավիրվել են ավելի քան 20 երկրների ղեկավարներ։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
