«Աշխարհի փիառշիկներին էլ հավաքեն, ոչ մի արգումենտացիայի իրենց թեզերը չեն դիմանա». Վահե Գևորգյան
![]() Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սամվել Կարապետյանը աշխարհի փիառշիկներին ու տեխնոլոգիաներն էլ կողքը հավաքի, միևնույն է, ոչ մի արգումենտացիայի իրենց թեզերը չեն դիմանա։ Նարեկն էլ, մնացածն էլ անվերջ կարող են մոնոլոգ անել կամ էնպիսի միջավայրում գեղեցիկ հարցազրույցներ տալ, որտեղ երբեք ստիպված չեն լինի ինչ-որ բան լուրջ հիմնավորել։ Նման տեխնոլոգիան ազդեցություն ունի որոշ շերտի մոտ, որոնք ժամանակ կամ կարողություն չունեն, օրինակ, հասկանալու համար, որ խոստացած տասնյակ գործարանների հիմնումը հնարավոր չէ՝ շատ ու շատ իրողություններից ելնելով։ Նաև գործարան բացողը պարտադիր պետությունը չի. եթե Սամվել Կարապետյանն ուզում է գործարան բացել, հիմա էլ կարող է՝ որպես մասնավոր։ Կյանքն էլ կարճ է տվյալ տեխնոլոգիայի՝ մինչև առաջին լուրջ հարցադրումները, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, որոնք բնականաբար պատասխաններ չունեն։ Ինչ վերաբերվում է Տաշիր Սամոյին, ապա առանց երկար-բարակ խոսելու, նա 100 տոկոսով կախված է Ռուսաստանից ու ռուսական շահից, որտեղ նրա անձնական շահն ուղղակի համընկնում է ռուսական շահի հետ, հետևաբար պետությունն այստեղ մնում է երկրորդ-երրորդ պլանում։ Աղբյուրը` Վահե Գևորգյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24
«Սրբոց Հակոբեանց Միաբանական ընդհանուր ժողովի զորեղ «ապտակը» նենգադավ եպիսկոպոսներին»․ Հայր ասողիկ Կարապետյան
11201:06
Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ
104Երեկ, 23:56
«Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարակնքեցին Յոթ Վերք եկեղեցին»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
116Երեկ, 23:48
«Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան
120Երեկ, 23:06
Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (տեսանյութ)
120Երեկ, 22:54
