«Եթե նախարարը խնդիրը չլուծի, դիմելու ենք կտրուկ միջոցների»․ խաղողագործներ
![]() Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեստան բնակավայրում։ Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի մուտքի մոտ են հավաքվել 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ գործարան ժամանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, գործարանի մոտ հավաքված քաղաքացիները Արմավիրի մարզի բնակիչներ են, և նրանց մի մասը 3 օր, մի մասը 2 օր, մի մասն էլ այսօր են՝ իրենց աճեցրած խաղողը մթերելու նպատակով, ըստ պայմանավորվածության, բերել նշված գործարան։ Մոտ 2 կմ ուղիղ գծով բեռնատարները բեռնված խաղողով կանգնած են։ Խաղողագործների խոսքով՝ ըստ պայմանավորվածության՝ 1 կգ-ը 150 դրամով պիտի հանձնեն, հիմա արհեստական խոչընդոտներ են ստեղծում, գին են գցում, ձգձգում ընդունումը։ Նրանք նշում են, որ եթե նախարարը խնդիրը չլուծի, դիմելու են կտրուկ միջոցների՝ ընդհուպ մինչև Երևան-Երասխ ճանապարհը փակելը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
