Թրամփն առաջարկել է Իսպանիային հեռացնել ՆԱՏՕ-ից
![]() Իսպանիան պետք է «հեռացվի» ՆԱՏՕ-ից՝ Մադրիդի կողմից պաշտպանության ծախսերը 5%-ի հասցնելու պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբի հետ Սպիտակ տանը համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք ունեինք մեկ հետ մնացող։ Դա Իսպանիան էր։ Անկեղծ ասած՝ գուցե մենք պետք է նրանց հանենք ՆԱՏՕ-ից», - ասել է Թրամփը։ Նշենք, որ երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հասել էր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համաձայնությանը՝ մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ Դրանից 3.5%-ը կհատկացվի անմիջապես պաշտպանական կարիքներին, իսկ ևս 1.5%-ը՝ հարակից ծախսերին, ինչպիսիք են կիբերանվտանգությունը և ենթակառուցվածքների զարգացումը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նույնպես հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է իրենց ազգային ՀՆԱ-ի 5%-ը ներդնեն պաշտպանության մեջ 2025 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
