«Հրադադարի մասին կհայտարարվի այսօր». Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ
![]() Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է, որ Գազայի հատվածում միջնորդությամբ բանակցված հրադադարն ուժի մեջ կմտնի այսօր, հաղորդում է Reuters-ը: ՀԱՄԱՍ-ի խոսնակի խոսքով՝ խմբավորումը երաշխիքներ է ստացել արաբ միջնորդներից, Թուրքիայից և ԱՄՆ-ի վարչակազմից, որը պատասխանատու է համաձայնագրի մոնիթորինգի համար: Նրա հայտարարությունները դեռևս չեն հաստատվել ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ միջնորդների կողմից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի երեկոյան հայտարարեց, որ կողմերը համաձայնության են եկել Գազայում հրադադարի վերաբերյալ: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պատանդները պետք է ազատ արձակվեն երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: Իսրայելի կառավարության խոսնակը հայտարարել է, որ հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Իսրայելի կաբինետի նիստից հետո 24 ժամվա ընթացքում: Այս 24-ժամյա ժամանակահատվածից հետո Գազայում պահվող պատանդները կազատ արձակվեն հաջորդ 72 ժամվա ընթացքում: Reuters-ի փոխանցմամբ՝ կաբինետի նիստը նախատեսված էր հոկտեմբերի 9-ին: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
