«Խախտվել են Արթուր Թարխանյանի և իր ժառանգների իրավունքները»․ Արտավազդ Թարխանյան
![]() «Մենք գործ ունենք հանրապետական նշանակության հուշարձանի հետ և չենք կարող այդ հուշարձանին վերաբերել ինչպես շարքային մի շինություն, չենք կարող գնալ բոլոր քարերը պոկենք վրայից, իրա տեղը ուրիշ բան կպցնենք, ասենք՝ սա է ձեր հուշարձանը»,- ասուլիսի ժամանակ ասել է Արտավազդ Թարխանյանը։ «Մենք պետք է ուսումնասիրեինք, գիտելիք ձևավորեինք, հստակ ախտորոշեինք որ հատվածներում ինչ խնդիրներ ունեինք, և տեղային այդ միջամտությունները կատարեինք, այլ ոչ այդպիսի մեծածավալ շինարարական, ապամոնտաժման աշխատանքներ մեկնարկեինք»,- նշել է Արտավազդ Թարխանյանը։ «Այդ մեծածավալ քարերի և բետոնե միջուկի միասնությունն էր կազմում հուշարձանի գաղափարային և նյութական իսկությունը․․․ և երբ դա ամբողջովին փոխում ենք՝ սարքում ենք լիովին այլ շինություն, ինչը խաթարում է հեղինակի միտքը, իր ստեղծագործության նկատմամբ ունեցած հեղինակային իրավունքով սահմանված չափորոշինչները և օրենքի պահանջները։ Այստեղ խախտվել են Արթուր Թարխանյանի հեղինակային իրավունքները և իր ժառանգների իրավունքները։ Մենք նաև խնդիր ենք տեսնում ՏԻՄ կողմից տրված նախագծման թույլտվության և իրականացված նախագծի միջև, ՏԻՄ տվել են թույլտվություն իրականացնել ամրակլայման, վերանորոգման աշխատանքներ, հիմա իրենք իրականացնում են վերակառուցման աշխատանքներ»,- իր խոսքում նշել է Թարխանյանը։ |

«Մարդիկ ասում են՝ ով կառավարում է երկիրը, թող նա էլ ապահովի մեր անվտանգությունը»․ Նաիրի Հոխիկյան
3110:30
«Սա է հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը»․ Տիգրան Աբրահամյան
6109:54
ՔԿ-ում հոգևորականների առնչությամբ նոր գործ է հարուցվել. «Ժողովուրդ»
7509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11707:12
«Գոնե նրանք, ովքեր կռվի դաշտ չեն մտել, թող բերաններն իրենց չափով բացեն»․ Մանուել Մանուկյան
12703:12
«Երբ պետությունը անձնավորում ես և նույնացնում քեզ հետ, դու այն ապահամակարգայնացնում ես». Արեգ Սավգուլյան
10600:48
