Սիդնեյում սպանվել է UFC նախկին մարտիկ Սուման Մոխտարյանը
![]() Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արվարձանում սպանվել է Ultimate Fighting Championship (UFC) նախկին մարտիկ Սուման Մոխտարյանը։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և հայտնաբերել Մոխտարյանի մարմինը՝ հրազենային վերքերով։ Հանցագործության վայրի մոտակայքում հայտնաբերվել է այրված մեքենա։ Հետաքննիչները հետաքննում են երկու միջադեպերի միջև կապը։ Կրակողը ներկայումս որոնվում է, և ոստիկանությունը նշել է, որ հարձակումը նախապես պլանավորված է եղել։ Ավելի վաղ՝ 2024 թվականի փետրվարին, Մոխտարյանը մահափորձի թիրախ էր դարձել իր մարզասրահի մոտ։ Մարզիկի կերպարանքով քողարկված զինված անձը փորձել է սպանել մարտիկին, բայց Մոխտարյանը ողջ է մնացել։ Մոխտարյանը 33 տարեկան էր և մասնակցել էր UFC-ի երեք մենամարտի՝ կրելով երեք պարտություն։ Սպորտից հեռանալուց հետո նա մարզչական կարիերա էր սկսել։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
