Վատիկանը կարգալույծ է արել եպիսկոպոսի, ով 17 սիրուհի է ունեցել, այդ թվում՝ մի միանձնուհի
![]() Վատիկանը կարգալույծ է արել մի եպիսկոպոսի, ով, ինչպես պարզվել է, 17 սիրուհի է ունեցել, այդ թվում՝ մի միանձնուհի, հաղորդում է Daily Mail-ը։ Սկանդալը բռնկվել է, երբ 51-ամյա քահանա Սիրո Քուիսպե Լոպեսը սխալմամբ անձնական լուսանկարներ և տեսանյութեր է ուղարկել իր մաքրուհուն։ Կինը նյութերը փոխանցել է եկեղեցական իշխանություններին, ինչը հետաքննություն է սկսել։ Լրագրողները հայտնում են, որ երբ եպիսկոպոսի սիրուհիներն իմացել են միմյանց մասին, քիչ է մնացել ձեռնամարտի բռնվեն։ Նրանցից մեկը՝ միանձնուհին, խանդել է Լոպեսին նրա փաստաբանի հանդեպ, ում հետ ևս Լոպեսը կապ է ունեցել: Սիրային կապերից բացի, Լոպեսը կասկածվում էր նաև եկեղեցական սեփականության ոչ նպատակային կիրառման համար. օրինակ՝ նա եկեղեցական աթոռներ էր օգտագործում մի ռեստորանում, որտեղ, ենթադրաբար, ֆինանսական շահագրգռվածություն ուներ։ Ի դեպ, ռեստորանն ունի բավականին հայտնի անուն՝ Պատաս Արիբա, որը բառացիորեն թարգմանվում է որպես «շրջված»։ Նյութերը փոխանցվել են եկեղեցու ղեկավարությանը, Լոպեսն ընդունել է խախտումները և հրաժարական է տվել։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
