ՀԱՄԱՍ-ը հերքում է` զորքերը հանելու վերաբերյալ պահանջ չի դրել
![]() ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իզզաթ ալ-Ռիշկը հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն Իսրայելի հետ բանակցությունների ընթացքում պահանջել է իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից՝ պատանդների փոխանակումից առաջ, կեղծ են։ «Sky News Arabia-ի աղբյուրներին վերագրվող տեղեկությունները Եգիպտոսում ընթացող բանակցությունների ընթացքում շարժման դիրքորոշումների վերաբերյալ սխալ են և մոլորեցնող»,- ասել է նա իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ավելի վաղ Sky News Arabia-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ անուղղակի շփումների առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ը «պայմաններ է դրել հրադադարի, իսրայելական ուժերի դուրսբերման համար Գազայի հատվածի հիմնական շրջաններից և բնակելի շրջաններից՝ պատանդներին ազատ արձակելու գործընթացի սկսվելուց առաջ»։ Միևնույն ժամանակ, TRT-ն, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալինը կմասնակցի Գազայի հատվածում հոկտեմբերի 8-ին Եգիպտոսում նախատեսված հրադադարի բանակցություններին։ Այցելությունից առաջ Քալինը խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
