«Արսեն Ղուկասյանին կալանքի են տանում». Տաթևիկ Սողոյան
![]() Սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի դարպասների մոտ անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների անցկացրած ակցիայի ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որից հետո Արսեն Ղուկասյանը կրծքավանդակի շրջանում հարված է ստացել, հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: Ղուկասյանի առողջական վիճակը կարգավորելու համար շտապօգնություն է եկել: Փաստաբանը նյութերին կցել է նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին ապացույցներ: Նշենք, որ ըստ փաստաբանի՝ այսօր ծնողներին ու հարազատներին կանչել էին ՊՆ-ի մոտ, իբրև թե նրանց պահանջը կատարելու և ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ հանդիպման։ Սակայն հանդիպում այդպես էլ չի կայացել: Սկսվել է քաշքշուկ, ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը, իբրև թե, օրեր առաջ իրավապահի հարվածելու համար: Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել։ «Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել, ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ՝ ծառայողների ուղղությամբ»,- ասաց Սողոյանը։ Այս պահին Ղուկասյանին կալանքի են տանում: Հավելենք նաև, որ անհայտ կորած զինծառայողների հարազատների կալանքի նիստը սկսվել է այսօր 21:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում: Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: |

«Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, Ադրբեջանը զորահանդես է անցկացնում». Տիգրան Աբրահամյան
5110:30
Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի (տեսանյութ)
11710:01
«Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հակասահմանադրական օրակարգ է»․ Սուրեն Սուրենյանց
6009:36
Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»
7909:12
Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»
8309:06
Ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները. «Ժողովուրդ»
8509:00
