«Անգրագիտությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի հեռուստաընկերությունների բացարձակ մեծամասնությունը նորություններ չի հաղորդում, դրանց անվան տակ «2-րդ թարմության»՝ երեկվա լուրերն է հայտնում՝ «պաշտոնական սոուսով»։ Իբր մշակույթ տարածող, հանրությանը կրթող շատ հեռուստաընկերություններ կան, ՔՊ-ական իշխանությունը մտադրվել է «Շողակաթը» զրկել ֆինանսավորումից։ Անգրագիտությունը, գռեհկությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերությունը ցուցադրեց ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության «Յուվենտուս»-«Միլան» խաղը, էկրանին գրված էր՝ 16+։ Այդ խաղի մեջ ի՞նչ էրոտիկ կամ այլ տեսարաններ կան, որ 16 տարեկանից ցածր տարիք ունեցողներին արգելված էր դիտել այն։ Սովորական անփութություն՝ հեռուստաընկերության աշխատանքում։ ՏՎ-ներով ցուցադրվող ֆիլմերում զուգահեռ ընթացող հայերեն թարգմանությունները շատ անգրագետ են։ Երեկ հեռուստաընկերություներից մեկը խորհդային ֆիլմ էր ցուցադրում 1941-45թթ․ պատերազմի մասին, խորհրդային զինվորը դիմեց կապիտանին, էկրանին գրվեց՝ պարոն կապիտան։ Այդ հեռուստանկերությունում թարգմանության տեքստերի կենդանի խմբագիր չունե՞ք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, Ադրբեջանը զորահանդես է անցկացնում». Տիգրան Աբրահամյան
5110:30
Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի (տեսանյութ)
11710:01
«Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հակասահմանադրական օրակարգ է»․ Սուրեն Սուրենյանց
6009:36
Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»
7909:12
Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»
8309:06
Ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները. «Ժողովուրդ»
8509:00
