Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

Մերձավանի գերեզմանատանը քննչական գործողություններ են իրականացվում

149
Երկուշաբթի, 06 հոկտեմբերի, 2025 թ., 12:18
Մերձավանի գերեզմանատանը քննչական գործողություններ են իրականացվում

Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Իրավապահները, մեծաթիվ ոստիկանական զորքով, Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին:
Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին: Կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանը այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչութուն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ:
Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը: Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը:
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին իր տան բակում սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը:
Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանությունները օժանդակելու մեջ»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան