«Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի». Բաբկեն Թունյան
![]() ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանույթ է հրապարակել՝ կից գրելով․ «Ինչպես և խոստացել էինք, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը էապես կպարզեցվի»։ «Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ աշխատավարձեր, նման եկամուտներ, ինքը որևէ այլ եկամուտ չունի, ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ. նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ նրա հայտարարագիրը լրացված ու հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին տեսանելի է եղել: Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ինքն ունի եկամուտներ, որոնք ՊԵԿ-ին հասանելի չեն ու պետք է հայտարարագրեր ու եթե ապագայում դա պարզվի, որոշակի պատասխանատվություն կկրի»,- իր խոսքում նշել է Թունյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Աղբյուրը` Բաբկեն Թունյան |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
