Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ.

«Հաջորդ տարի կարող է շատ բարդ լինել ձեզ համար». Տիգրան Ավինյանը՝ կառուցապատողներին

98
Երկուշաբթի, 06 հոկտեմբերի, 2025 թ., 10:12
«Հաջորդ տարի կարող է շատ բարդ լինել ձեզ համար». Տիգրան Ավինյանը՝ կառուցապատողներին

«Շինհրապարակների պատճաշ կահավորման արձանագրումներով պայմանավորված՝ հաջորդ տարի դիտարկելու ենք հնարավոր տարատեսակ արտոնություններ»,- այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով. «Կառուցապատողները պետք է իմանան, որ շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում չեն ունենալու էն արտոնությունները, որը կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին»: Նրա խոսքով՝ ինչպիսի վերաբերմունք կառուցապատողները կցուցաբերեն ավագանու որոշման նկատմամբ, համապատասխան վերաբերմունք կստանան. «Հետևաբար, էս ուղերձն ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է բարդ տարի լինել ձեզ համար»,- ընդգծել է նա: