Ինդոնեզիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի
![]() Ինդոնեզիայի Արևելյան Ջավա նահանգում դպրոցի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, կիրակի օրը հայտարարել է տարածաշրջանային փրկարարական ծառայության պաշտոնյան։ Բոլոր զոհերը տեղափոխվել են Բհայանգկարայի տարածաշրջանային ոստիկանության հիվանդանոց՝ նույնականացման համար։ «Դատավարական գործողություններ կձեռնարկվեն փլատակների մաքրումից հետո», - ասել է Արևելյան Ջավայի ոստիկանապետը։ Սիդոարջո շրջանում գտնվող Ալ-Հոզինի իսլամական գիշերօթիկ դպրոցի բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է սեպտեմբերի 29-ին՝ չարտոնված վերանորոգման աշխատանքների ժամանակ, որի հետևանքով տասնյակ աշակերտներ մնացել են թակարդում։ Հոկտեմբերի 2-ին փրկարարները ծանր տեխնիկա են օգտագործել, երբ փլուզման վայրում կյանքի նշաններ չեն նկատվել։ Նախկինում նրանք հիմնականում ձեռքով էին մաքրում փլատակները՝ մտահոգություններ ունենալով, որ ծանր տեխնիկայի օգտագործումը կարող է հետագա փլուզման պատճառ դառնալ։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
