«Պուտինը պարզապես ծիծաղում է Արևմուտքի վրա». Զելենսկի
![]() Ռուսաստանը ձմռանն ընդառաջ սաստկացնում է Ուկրաինայի գազային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, սակայն միջազգային արձագանքը մնում է թույլ։ Ուկրաինայի ախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր տեսաուղերձում։ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածի հետևանքները շարունակում են վերացվել. դա զանգվածային հարված է, և ռուսները նույնիսկ չեն փորձում թաքցնել իրենց իրական նպատակները։ Նպատակակետերի մեծ մասը քաղաքացիական օբյեկտներ են, սովորական ենթակառուցվածքներ։ Սա ներառում է էներգետիկա, քաղաքացիական ձեռնարկություններ, պահեստներ և, մասնավորապես, քաղաքացիական ապրանքների պահեստներ։ Դա նաև մեր լոգիստիկան է՝ երկաթուղային լոգիստիկան, որը ապահովում է համայնքների և տնտեսության բնականոն գործունեությունը։ Տասնյակ սովորական բնակելի շենքեր նույնպես վնասվել են»,- նշել է նա։ «Հենց դրա համար է Պուտինը սա անում. նա պարզապես ծիծաղում է Արևմուտքի վրա, նրա լռության և ուժեղ արձագանքի բացակայության վրա։ Ռուսաստանը մերժել է պատերազմը դադարեցնելու կամ առնվազն հարձակումները դադարեցնելու բոլոր առաջարկները։ Ռուսաստանը բացահայտորեն փորձում է ոչնչացնել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, և հենց հիմա՝ ձմռան շեմին, դա մեր գազի ենթակառուցվածքն է, էլեկտրաէներգիայի արտադրությունը և փոխանցումը։ Աշխարհի կողմից իրական արձագանք չի եղել։ Մենք կպայքարենք, որպեսզի աշխարհը չլռի, և որ Ռուսաստանը զգա արձագանքը»,- ընդգծել է Զելենսկին։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
