ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը մերժում է Թրամփի ծրագիրը
![]() Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ադ-Դին ալ-Հադադը միջնորդներին ասել է, որ մերժում է պաղեստինյան անկլավում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ալ-Հադադը կարծում է, որ ծրագիրը մշակվել է ՀԱՄԱՍ-ն վերջ դնելու համար՝ անկախ նրանից, թե կազմակերպությունը կընդունի այն, թե ոչ, և, հետևաբար, վճռական է շարունակել պայքարը։ ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են շարժման ներսում առաջացող պառակտման մասին Թրամփի ծրագրի քննարկումների ընթացքում։ «Ներկայում ՀԱՄԱՍ-ի ներսում կա երկու տեսակետ. առաջինը՝ ծրագրի անվերապահ հաստատումն է, քանի որ ամենակարևորը Թրամփի կողմից խոստացված հրադադարն է, եթե միջնորդները երաշխավորեն Իսրայելի կողմից ծրագրի իրականացումը»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ։ «Կա նաև մեկ այլ դիրքորոշում. դրա կողմնակիցները մերժում են զինաթափումը և պաղեստինցի խաղաղ բնակիչների վտարումը Գազայից»,- նշել է նույն աղբյուրը: Նա պնդում է, որ երկրորդ դիրքորոշման կողմնակիցները, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, դեմ են իրենց «գործունեությունը» քրեականացնելուն: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
