«Չեմ կարծում, որ շաթդաունն այդքան երկար կտևի». ԱՄՆ-ի փոխնախագահ
![]() ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը վստահ է, որ ամերիկյան կառավարության մասնակի փակումը՝ շաթդաունը, որը սկսվել էր երեկ երեկոյան, երկար չի տևի։ «Ես իսկապես չեմ կարծում, որ շաթդաունն այդքան երկար կտևի»,- ասել է Վենսը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև իրավիճակի համար մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանը։ «Սենատի դեմոկրատների ձախ թևը փակել է կառավարությունը, քանի որ մենք հրաժարվել ենք նրանց տրամադրել հարյուր միլիարդավոր դոլարների առողջապահական նպաստներ անօրինական ներգաղթյալների համար», - նշել է փոխնախագահը։ Վենսը նշել է, որ այս ծախսերը բյուջեում ներառելու պահանջը դեմոկրատների առաջարկի առաջին կետն էր կառավարության վերաբացման վերաբերյալ։ Սեպտեմբերի 29-ին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել երկու կուսակցությունների առաջնորդների հետ՝ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ։ Հանդիպումն ավարտվել է առանց արդյունքի. կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և շարունակել են միմյանց մեղադրել առաջիկա շաթդաունի համար։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
