ԱՄՆ-ն և նրա միջազգային կոալիցիոն դաշնակիցները կրճատում են ռազմական առաքելությունն Իրաքում
![]() Փենթագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա միջազգային կոալիցիոն դաշնակիցներն սկսում են կրճատել իրենց ռազմական առաքելությունն Իրաքում։ «Այս կրճատումն արտացոլում է մեր համատեղ հաջողությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և նշանավորում է ԱՄՆ-Իրաք ամուր անվտանգության գործընկերության անցնելու ջանքերը՝ համապատասխան ԱՄՆ-ի ազգային շահերին, Իրաքի Սահմանադրությանը և ԱՄՆ-Իրաք ռազմավարական շրջանակային համաձայնագրին»,- ասել է Փարնելը։ Նա նշել է, որ գործընկերությունը կնպաստի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Իրաքի անվտանգությանը, ինչպես նաև կամրապնդի Բաղդադի տնտեսական զարգացման, ներդրումների և տարածաշրջանային առաջնորդության ներուժը։ Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, որը նախընտրել է անանուն մնալ, Իրաքում կմնա 2000-ից պակաս ամերիկացի զինվոր, որոնց մեծ մասը կտեղակայվի Էրբիլում և Բաղդադում։ Իրաքի անվտանգության անանուն աղբյուրը AP-ին հայտնել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Բաղդադից և երկրի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազայից սկսվել է մի քանի շաբաթ առաջ։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
