«Փենթագոնը շուտով կսկսի արտասահմանյան երկրներին զենքի վաճառքի բարեփոխումներ». Թրամփ
![]() ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը շուտով կսկսի խոշոր բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն ԱՄՆ-ի ռազմական գնումների արդյունավետության բարձրացմանը և ամերիկյան զենքի՝ արտասահման մատակարարման ժամանակի կրճատմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի զինված ուժերի ավագ հրամանատարական կազմին ուղղված ելույթում: «Պաշտպանության նախարար Հեգսեթը շուտով կհայտարարի պաշտպանական գնումների արդյունավետության բարձրացման և օտարերկրյա ռազմական վաճառքը արագացնելու խոշոր բարեփոխումների մասին: Կան բազմաթիվ երկրներ, որոնք ցանկանում են գնել մեր սարքավորումները, և շատ դեպքերում դա չափազանց երկար է տևում»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը Հեգսեթի կողմից կազմակերպված ամերիկացի գեներալների հետ հանդիպման ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Քուանտիկո քաղաքում գտնվող ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի բազայում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
