«Ես շատ հիասթափված եմ Պուտինից». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականների հետ, վերահաստատեց իր «հիասթափությունը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ «Ես շատ հիասթափված եմ Պուտինից։ Ես կարծում էի, որ նա կավարտի այս ամբողջը... Եվ ես նրան ասացի. «Գիտե՞ք, լավ տեսք չունեք։ Դուք չորրորդ տարին է, որ պայքարում եք մի պատերազմում, որը պետք է ավարտվեր մեկ շաբաթից։ Դուք թղթե վա՞գր եք»»,- ասաց Թրամփը։ Նա շեշտեց, որ «հազարավոր զինվորներ» են մահանում մեկ շաբաթվա մարտերում, ինչը այն դարձնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավատ ռազմական հակամարտությունը։ Այնուամենայնիվ, Թրամփը կարծում է, որ այն, ի վերջո, կավարտվի։ Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս հայտարարել է իր հիասթափության մասին Ռուսաստանի նախագահի գործողություններից։ Անցյալ շաբաթ նա ենթադրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է երկար ժամանակ շարունակվել։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ երկու կողմերի միջև երկխոսությունը բարդանում է այն փաստով, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին «ատում են իրար»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RBC Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կրեմլը համաձայն չէ ԱՄՆ նախագահի մի շարք հայտարարությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ «թղթե վագրի» տերմինաբանության հետ։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
