Թրամփն սպառնացել է աշխատանքից հեռացնել իրեն դուր չեկող գեներալներին ու ծովակալներին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Փենտագոնում կայանալիք՝ հարյուրավոր գեներալների և ծովակալների հետ արտակարգ հանդիպմանը մասնակցող բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին ազատել աշխատանքից, եթե նրանք իրեն դուր չգան։ «Ես այսօր հանդիպում եմ զինվորական ղեկավարների հետ։ Եթե նրանք ինձ դուր չգան, ես տեղում կազատեմ նրանց աշխատանքից»,- ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով, եթե ինքը հասկանա, որ նրանք զինվորներ չեն և «այնքան էլ լավը չեն», նրանց կասի. «Դուք ազատված եք աշխատանքից, հեռացեք»։ Մոտենալով զինվորականներին՝ Թրամփը հայտարարել է. «Եթե ձեզ դուր չի գալիս իմ ասածը, կարող եք լքել այս սենյակը։ Հրաժեշտ տվեք ձեր կոչմանը, հրաժեշտ տվեք ձեր ապագային»։ Թրամփը նաև նշել է, որ Վենեսուելայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հարվածների հավանականությունը կախված կլինի իրադարձությունների զարգացումից։ «Կտեսնենք, թե ինչ կլինի Վենեսուելայի հետ։ Վենեսուելան շատ վտանգավոր է՝ թե՛ թմրանյութերի առումով, թե՛ այլ պատճառներով», - ասել է նա։ ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ մեկ կամ երկու միջուկային սուզանավ է ուղարկել Ռուսաստանի ափ։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
