Թրամփը հրամայել է երկու միջուկային սուզանավ տեղակայել Ռուսաստանի ափերին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է երկու սուզանավ տեղակայել Ռուսաստանի «ափերին»։ Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Ազգային պաշտպանության ռազմավարության և պաշտպանության նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը։ Միջոցառումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում գտնվող՝ ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի բազայում։ «Վերջերս մենք Ռուսաստանից փոքր սպառնալիք ունեցանք, և ես տեղակայեցի սուզանավ, միջուկային սուզանավ, ամենամահացու զենքը»,- ասել է Թրամփը՝ դիմելով ԱՄՆ-ի զինվորականների բարձրաստիճան ղեկավարությանը։ Նա պնդել է, որ ԱՄՆ-ն սուզանավերի տեխնոլոգիաների զարգացման հարցում «25 տարով առաջ է Ռուսաստանից և Չինաստանից»։ Թրամփը պնդել է, որ սուզանավերը տեղակայելու որոշումը կայացվել է «միջուկային» զենքի մասին հիշատակման պատճառով։ «Ես մեկ կամ երկու սուզանավ, չեմ ասի՝ երկու, տեղակայեցի Ռուսաստանի ափերին՝ զուտ չափազանց զգուշությունից ելնելով։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ աջ ու ձախ ցպնեն «միջուկային» բառը», - ասել է Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է երկու ամերիկյան միջուկային սուզանավերը վերաբաշխել համապատասխան տարածքներ՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների պատճառով։ Թրամփի խոսքով՝ Մեդվեդևը սադրիչ հայտարարություններ է արել միջուկային հարցերի վերաբերյալ։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
