Ամենախոշոր ավիաընկերությունը` Lufthansa-ն, կրճատելու է հազարավոր աշխատատեղեր
![]() Գերմանական Lufthansa ավիաընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականը կրճատել ընկերության վարչական գործառույթներում աշխատող 4000 աշխատակցի։ Փոփոխությունները տեղի կունենան աշխատանքային գործընթացների թվայնացման և ավտոմատացման ֆոնին, երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, հաղորդել է Deutsche Welle-ն՝ հղում անելով ընկերության ղեկավարությանը։ Միևնույն ժամանակ, Lufthansa-ն ճշգրտել է իր գործառնական շահույթի նպատակները՝ դրանք 8-ից բարձրացնելով մինչև 10 տոկոսի։ Ղեկավարության կարծիքով, այս տարվա գործառնական շահույթը պետք է զգալիորեն գերազանցի անցյալ տարվա 1,6 միլիարդ եվրո ցուցանիշը։ Մոտավորապես 103,000 աշխատակից ունեցող Lufthansa-ն Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունն է։ Lufthansa-ից բացի, խմբում ընդգրկված են այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են Swiss Airlines-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը։ Խումբը նաև փոքրամասնության բաժնեմաս ունի իտալական Ita ավիաընկերությունում։ Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 30-ը լրանում է այն վերջնաժամկետը, որի ընթացքում Lufthansa-ի և Lufthansa Cargo-ի օդաչուները, որոնք Vereinigung Cockpit (VC) միության անդամներ են, մտադիր են որոշում կայացնել ևս մեկ գործադուլի մասին։ Օդաչուների հիմնական պահանջն իրենց արդյունաբերական կենսաթոշակների բարձրացումն է։ Միությունը պահանջում է, որ իրենց գործատուներն ավելի մեծ գումարներ մուծեն կենսաթոշակային հիմնադրամին։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
