Երևան`   -2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

«Սանդուն կանգնեցրեց Ռուսաստանին՝ պահպանելով եվրոպական կուրսը». Տուսկ

1372
Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ., 13:22
«Սանդուն կանգնեցրեց Ռուսաստանին՝ պահպանելով եվրոպական կուրսը». Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցցանցի իր էջում ողջունել է Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ դա լավ դաս էր բոլորի համար: «Դուք ոչ միայն փրկեցիք ժողովրդավարությունը և պահպանեցիք եվրոպական ուղղությունը, այլև կանգնեցրեցիք Ռուսաստանի՝ ամբողջ տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնելու փորձերը»,- գրել է Տուսկը։