ՔՊ–ական նախարարները բիզնես–նախաճաշ են կազմակերպել Էջմիածնի գործարարների հետ
![]() ՔՊ–ական նախարարները բիզնես–նախաճաշ են կազմակերպել Էջմիածնի գործարարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։ Հրապարակված տեսանյութին կից նա գրել է․ «Պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետությունը չափվում է միմյանց լսելու և հասկանալու կարողությամբ։ Միայն այդպես կարող ենք ձևավորել քաղաքականություններ, որոնք ճշգրիտ կերպով արտացոլում են ոլորտային կարիքներն ու դրանց լուծումները։ Այդ համոզմամբ էլ պարբերաբար հանդիպում ենք գործարարների միությունների և ասոցիացիաների հետ, սակայն մարզերում գործող մեր տնտեսավարողները հաճախ բավարար չափով համախմբված չեն լինում նման կառույցների շուրջ, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն։ Եվ մինչ մեր երկրի ամբողջ տարածքում կձևավորվեն և կզարգանան ակտիվ միություններ, գործընկերներիս՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կարևոր համարեցինք նախաձեռնել նման հանդիպումներ և լսել նրանց բիզնես-նախաճաշի ձևաչափով։ Իսկ մեր առաջին կանգառը Վաղարշապատ համայնքում էր»։ Աղբյուրը` Վահե Հովհաննիսյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
