Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

12 երկրներ կոալիցիա են ստեղծել Պաղեստինի ֆինանսական կայունության համար

1780
Շաբաթ, 27 սեպտեմբերի, 2025 թ., 12:04
12 երկրներ կոալիցիա են ստեղծել Պաղեստինի ֆինանսական կայունության համար

Տասներկու երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան, հայտարարել են Պաղեստինի ֆինանսական կայունությունն ապահովելու համար կոալիցիա ստեղծելու մասին, հաղորդում է Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Հիմնական նպատակն է կայունացնել Պաղեստինի վարչակազմի ֆինանսները և պահպանել նրա կառավարման, ծառայություններ մատուցելու և անվտանգությունը պահպանելու կարողությունը»,- ասվում է հայտարարության մեջ։