Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հուշագիր
![]() Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան ստորագրել են ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ «Մենք սկսել ենք նոր գործընթաց, որը կխորացնի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև բազմակողմանի գործընկերությունը միջուկային էներգիայի ոլորտում։ Առաջնորդների և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ կայացած հանդիպումից հետո մենք ստորագրել ենք ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հուսով եմ, որ այս համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները փոխադարձ օգուտ կբերեն երկու երկրներին»,- սոցիալական ցանցերում գրել է նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Բայրաքթարը հավելել է, որ փաստաթուղթն ստորագրվել է Սպիտակ տանը, որտեղ նախկինում բանակցություններ էին վարել Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
