Նեթանյահուի ինքնաթիռը խուսափել է Եվրոպայի օդային տարածքից՝ ՄՔԴ-ի որոշման պատճառով
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռը, որը մեկնում էր Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, Միջազգային քրեական դատարանի (ICC) կողմից տրված ձերբակալման որոշման պատճառով փոխել է ուղղությունը և խուսափել է Եվրոպայի օդային տարածքի մեծ մասից։ Այս մասին հաղորդում է AFP-ն։ Ըստ հաղորդագրությունների՝ Ֆրանսիայի կառավարությունը թույլատրել է ինքնաթիռին թռչել իր տարածքի վրայով, սակայն երթուղին փոխվել է՝ Հունաստանի և Իտալիայի վրայով ուղղություն վերցնելով դեպի Ջիբրալթարի նեղուց։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հաստատել է, որ Փարիզը նախնական թույլտվություն է տվել Իսրայելի վարչապետի ինքնաթիռին։ Սակայն իսրայելական լրատվամիջոցները փոխելը բացատրել են որպես անհրաժեշտություն՝ ICC անդամ պետությունների օդային տարածքից խուսափելու համար։ Դա պայմանավորված է դատարանի որոշման համաձայն՝ Նեթանյահուի ձերբակալման վտանգով՝ չպլանավորված վայրէջքի դեպքում։ Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդերներ է տվել Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար։ ԵՄ արտաքին գործերի ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն հայտարարել է, որ ԵՄ բոլոր երկրներն աջակցում են ՄՔԴ-ին և պարտավոր են կատարել դրա օրդերները։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
