Թրամփը խոստումներ է տվել արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդներին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս աղբյուրների համաձայն՝ սեպտեմբերի 23-ին նախագահը խոստացել է մի շարք արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդներին, որ թույլ չի տա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։ Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։ Մասնակիցների թվում են եղել Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի առաջնորդները։ Թերթի տվյալներով՝ ներկաներից մի քանիսը փորձել են Թրամփին փոխանցել, որ «Իսրայելի կողմից Արևմտյան ափի ցանկացած ներխուժում, հավանաբար, կհանգեցնի Աբրահամի համաձայնագրերի փլուզմանը»։ Այս ամսվա սկզբին Axios-ը հայտնել էր, որ Նեթանյահուն փորձում էր ստանալ Թրամփի համաձայնությունը Արևմտյան ափի օկուպացիայի համար։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ վարչապետն ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին տեղեկացրել է, որ քննարկվում են Պաղեստինի ազգային վարչակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքները գրավելու տարբեր սցենարներ։ Աբրահամի համաձայնագրերը կնքվել են Իսրայելի և մի քանի արաբական երկրների միջև 2020-2021 թվականներին ԱՄՆ միջնորդությամբ: 2020 թվականին Բահրեյնը, Մարոկկոն և ԱՄԷ-ն կարգավորեցին դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, իսկ Սուդանը հետևեց օրինակին 2021 թվականին: Նախկինում Իսրայելը պաշտոնական կապեր էր պահպանել արաբական աշխարհում միայն Եգիպտոսի (1979 թվականից) և Հորդանանի (1994 թվականից) հետ: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
