«Ուկրաինայի նավթավերամշակման ոլորտն ամբողջությամբ ոչնչացվել է». Սերգեյ Կորեցկի
![]() «Ուկրաինայի Նավթոգազ»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկին The Washington Post-ին հայտնել է, որ 2025 թվականի սկզբին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է գազի օրական արտադրության մոտ 42%-ը։ Թերթի տվյալներով՝ հունիս և հուլիս ամիսներին «նավթավերամշակումն ամբողջությամբ ոչնչացվել է»։ Կորեցկին հավելել է, որ որոշ օբյեկտներ վերականգնվել են, սակայն Կիևը պատրաստվում է «նոր հարձակումների»՝ ջեռուցման սեզոնի և ցուրտ եղանակի սկսվելուց առաջ։ Ընկերության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան պետք է արտասահմանից ներմուծի մոտ 6 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը երկրի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է։ Կորեցկին հայտնել է, որ Կիևը ստորագրել է պայմանագրեր, որոնք կբավարարեն երկրի գազի կարիքների գրեթե 95%-ը, երբ նոյեմբերի 1-ին վերականգնվի կենտրոնական ջեռուցումը։ «Նավթոգազ»-ը սեփական միջոցներից հատկացրել է 1 միլիարդ դոլար՝ գնումները ֆինանսավորելու համար, մինչդեռ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և այլ միջազգային հաստատություններ լրացուցիչ 1,5 միլիարդ դոլար են ներդրել։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
