Չարլի Քըրքի այրին հայտնել է, որ ներել է ամուսնու սպանողին
2284
Երկուշաբթի, 22 սեպտեմբերի, 2025 թ., 09:28
![]() Ակտիվիստ Չարլի Քըրքի այրին, Արիզոնայի «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտում ամուսնու հոգեհանգստի արարողության ժամանակ հայտարարել է, որ ներել է իր ամուսնումարդասպանին, ով հանրային միջոցառման ժամանակ կրակել էր Քըրքի պարանոցին։ «Ես ներում եմ նրան», - ասել է կինը՝ արժանանալով ամբոխի ծափահարություններին։ Էրիկա Քըրքը նաև մեջբերել է Ավետարանը. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում», որը Հիսուս Քրիստոսն արտաբերել է խաչի վրա, երբ նրան խաչում էին երկու գողերի կողքին։ Սպանված քաղաքական գործչի այրին ասել է, որ իր ամուսնու առաքելությունն է փրկել երիտասարդներին «լի վրդովմունքով, զայրույթով և ատելությամբ» անիմաստ կյանքից։ «Ես ներում եմ նրան, որովհետև Քրիստոսն է դա արել»։ «Ատելության պատասխանը ատելությունը չէ», - եզրափակել է կինը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
