Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ կառավարության բյուջետային քաղաքականության
![]() Ֆրանսիայում հարյուր հազարավոր մարդիկ տասնյակ քաղաքներում դուրս են եկել բողոքի՝ երկրի կառավարության բյուջետային քաղաքականության դեմ։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ Ընդհանուր առմամբ, երկրի տարածքում անցկացվում է ավելի քան 250 բողոքի ակցիա, որոնց մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Իսկ Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ ցուցարարների թիվը կազմում է շուրջ 500 հազար, որոնցից 55 հազարը՝ միայն Փարիզում։ Ըստ վերջին տվյալների՝ ոստիկանությունը ձերբակալել է 181 անձի, այդ թվում՝ 31-ին Փարիզում։ Վիրավորվել է առնվազն տասը ցուցարար, 1 լրագրող և 11 անվտանգության ծառայող։ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիաների հետևանքով մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 29 փողոցային հրդեհ և ճանապարհային երթևեկության 700 խախտում։ Ցուցարարները պահանջում են չեղարկել նախորդ կառավարության բյուջետային ծրագրերը, ավելացնել պետական ծառայությունների ծախսերը և բարձրացնել հարկերը հարուստների համար։ Ամենախոշոր բողոքի ակցիաներն այսօր ընթանում են Փարիզում, Թուլուզում, Նանտում և Մարսելում։ Մամուլի տվյալներով՝ քաղաքացիները վանկարկում են հակակառավարական կարգախոսներ և փակում ճանապարհները։ Փարիզում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, իսկ վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
