Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Կապիտոլիումի առջև կանգնեցվել է Թրամփի արձանը՝ ձեռքին բիթքոին

2764
Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ., 13:10
Կապիտոլիումի առջև կանգնեցվել է Թրամփի արձանը՝ ձեռքին բիթքոին

ԱՄՆ Կապիտոլիումի առջև կանգնեցվել է Թրամփի չորս մետր բարձրությամբ ոսկեգույն արձանը՝ ձեռքին բիթքոին։

Արձանը կանգնեցվել է Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ։

«Արձանի տեղադրումը կառավարության կողմից թողարկվող արժույթի ապագայի մասին զրույցներ սկսելու և ժամանակակից քաղաքականության և ֆինանսական նորարարությունների հատման խորհրդանիշ է», - բացատրել է արձանի տեղադրումը ֆինանսավորած կրիպտոներդրողների կոլեկտիվի ներկայացուցիչ Հիչեմ Զագսուդին։

Զագսուդին նաև հույս ունի ուշադրություն հրավիրել ԱՄՆ տնտեսությունում կրիպտոարժույթի՝ աճող ազդեցության վրա։