Իսրայելը հայտարարել է, որ Գազայի ամբողջական գրավումը կտևի մի քանի ամիս
![]() Իսրայելցի զինվորականներին մի քանի ամիս կպահանջվի Գազա քաղաքն ամբողջությամբ գրավելու և ևս մի քանի ամիս՝ այն «մաքրելու» համար։ Ըստ TASS-ի՝ նման մոտավոր ժամկետներ է տվել Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։ «Մենք հասկանում ենք, որ ամբողջ քաղաքը գրավելու համար մի քանի ամիս կպահանջվի, և ևս մի քանի ամիս՝ Գազա քաղաքի ահաբեկչական ամբողջ ենթակառուցվածքը մաքրելու համար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Դեֆրինը ընդգծել է, որ զինվորականներին որևէ ժամանակային սահմանափակում չի տրվել։ «Մենք կգործենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ առևանգված մարդկանց տուն վերադարձնելու և Գազայում ՀԱՄԱՍ-ի ռեժիմը ոչնչացնելու համար»,- ասել է նա։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ բանակն սկսել է Գազա քաղաքի վրա նախատեսված լայնածավալ ցամաքային հարձակում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
