ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
![]() ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 4 անհատների և 12 ընկերությունների նկատմամբ: Բոլոր անձինք Իրանի քաղաքացիներ են, որոնցից երկուսը կապված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ, հաղորդում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքը։ «Իրանական կազմակերպություններն ապավինում են ստվերային բանկային ցանցերին՝ պատժամիջոցները շրջանցելու և միջազգային ֆինանսական համակարգով միլիոնավոր դոլարներ տեղափոխելու համար»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Ջոն Հերլին։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնը «կշարունակի արգելափակել հիմնական ֆինանսական հոսքերը, որոնք աջակցում են Իրանի զենքի ծրագրերին և Մերձավոր Արևելքում գործունեությանը»։ Գերատեսչության տվյալներով՝ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված Արաշ Էստակի Ալիվանդը և Ալիռեզա Դերախշանը կապված էին ԻՀՊԿ-ի հետ և աշխատում էին Իրանի պաշտպանության նախարարությունում: Երկու այլ քաղաքացիներ կասկածվում են ԱՄԷ-ում գործող պատժամիջոցների տակ գտնվող Alpa Trading - FZCO ընկերության հետ կապեր ունենալու մեջ: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
