Ղազախստանը խստացրել է հարսնացուի առևանգման և հարկադիր ամուսնության համար պատիժը
![]() «Ղազախստանը փոփոխություններ է կատարել առևանգման և հարկադիր ամուսնության վերաբերյալ օրենսդրությունում։ Այս մասին սեպտեմբերի 16-ին հաղորդվել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կայքում։ Նախկինում, եթե առևանգողը կամավոր ազատ էր արձակում առևանգված անձին, հանցագործը կարող էր ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սակայն այժմ հանցագործը «ցանկացած դեպքում պատասխանատվության կենթարկվի օրենքի համաձայն»։ Բացի այդ, Ղազախստանի քրեական օրենսգրքում այժմ հայտնվել է 125-1 հոդվածը («Հարկադիր ամուսնություն»)։ Այս բնույթի գործողությունների համար հանցագործը կարող է դատապարտվել տուգանքի, ուղղիչ կամ համայնքային ծառայության, ինչպես նաև սահմանափակման կամ ազատազրկման։ «Այս փոփոխությունները նպատակ ունեն կանխելու հարկադիր ամուսնությունները և պաշտպանելու քաղաքացիների խոցելի շերտերը՝ հիմնականում կանանց և դեռահասներին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
