Թրամփը սպառնում է Վաշինգթոնում հայտարարել արտակարգ դրություն
![]() Այսօր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնում կհայտարարի ազգային արտակարգ դրություն, եթե տեղական իշխանությունները պատշաճ կերպով չհամագործակցեն Դաշնային ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) հետ։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը գտնվում է «արմատական ձախ դեմոկրատների» ազդեցության տակ, որոնք խանգարում են նրան՝ շփվել դաշնային իշխանությունների հետ։ Ավելի վաղ Բոուզերը հայտարարել էր, որ Վաշինգթոնի ոստիկանությունը չի օգնի ICE գործակալներին։ Երբ հայտարարվում է ազգային արտակարգ դրություն, գործողությունների առաջնահերթությունը տեղական իշխանություններից անցնում է դաշնային իշխանություններին։ Ավելի վաղ նախագահը հրամանագիր էր արձակել Վաշինգթոն Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու մասին՝ «տարածված հանցագործության և անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար»։ Ազգային գվարդիայի անդամները պարեկում են փողոցները մարտական զենքերով։ Մայրաքաղաքում տեղակայված ստորաբաժանումները ձևավորվել են Միջին Արևմուտքի նահանգներում, որտեղ ավանդաբար ուժեղ են պահպանողական տրամադրությունները և ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության դիրքորոշումները։ Անցյալ շաբաթ հազարավոր մարդիկ մասնակցել են մայրաքաղաքում բողոքի ցույցերի՝ քաղաքում Ազգային գվարդիայի պարեկային ուժերի ներկայության դեմ։ |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06
