Լոնդոնի հանրահավաքի ժամանակ Իլոն Մասկը կոչ է արել փոխել կառավարությունը և լուծարել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը
2634
Կիրակի, 14 սեպտեմբերի, 2025 թ., 21:15
![]() Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, Լոնդոնում կայացած հանրահավաքի ժամանակ առցանց ելույթ ունենալով՝ կոչ է արել փոխել կառավարությունը և լուծարել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը։ «Միավորեք թագավորությունը» ծայրահեղ աջակողմյան ակցիան կազմակերպել էր ակտիվիստ Սթիվեն Յաքսլի-Լենոնը, որը հայտնի է՝ որպես Թոմի Ռոբինսոն։ Մասկը նրա հետ զրուցել է տեսակապով և անմիջապես հանրահավաքի ժամանակ, տեսազանգը հեռարձակվել է մասնակիցների համար, որոնց թիվը գնահատվում է ավելի քան 100 հազար։ «Ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան կարիք ունի կառավարության փոփոխության։ Եվ մենք չորս տարի կամ որքան էլ երկար ժամանակ մնա մինչև հաջորդ ընտրությունները, չունենք։ Դա չափազանց երկար է։ Պետք է ինչ-որ բան անել։ Պետք է լուծարվի խորհրդարանը և անցկացվեն նոր ընտրություններ»,- ասել է Մասկը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
