ՌԴ Օրյոլի մարզի երկաթգծում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ
![]() ՌԴ Օրյոլի մարզի տարածքում երկաթգծերի ստուգման ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, որոնցից մեկի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը: «Օրյոլի մարզի տարածքում երկաթգծերի ստուգման ժամանակ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Ցավոք սրտի, դրանցից մեկի պայթյունի հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել»,- գրել է նա թելեգրամյան ալիքում։ Պաշտոնյան հայտնել է, որ Մալոարխանգելսկ-Գլազունովկա հատվածում օպերատիվ միջոցառումների անցկացման կապակցությամբ հետաձգվել է մի շարք գնացքների երթևեկությունը: Մարզպետի խոսքով՝ երկաթուղային բրիգադների աշխատակիցները համակողմանի օգնություն և աջակցություն են ցուցաբերում ուղևորներին: Դիտարկվում է ավտոբուսներով նրանց բնակության վայրեր հասցնելու հարցը։ Կլիչկովը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է, իրականացվում են անհրաժեշտ համալիր օպերատիվ միջոցառումներ, այդ թվում՝ հանցագործների որոնման ուղղությամբ։ |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
