Ազգային ժողովն օգտվում է ավտոտնակում գործող բենզալցակայանից. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «2023թ. հոկտեմբերի 16-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե բենզալցակայանների կողքին այլևս չենք կարող ապրել․ «Բնակելի շենքերին մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը մեր քաղաքում այլևս չպետք է շարունակվի, որովհետև դա, նախևառաջ, վտանգավոր է, երկրորդը՝ հազար ու մի տեսակի այլ խնդիրներ է առաջացնում»։ Այս հայտարարությունից անցել է 2 տարի, որոշ տեղերում, իհարկե, ապամոնտաժվել են բենզալցակայանները, բայց իրավիճակը մեծ հաշվով նույնն է՝ բնակելի շենքերի կողքին բազմաթիվ բենզալցակայաններ են շարունակում գործել։ Այցելեցինք այդ բենզալցակայանի տարածք։ Ավտոտնակի դարպասներին, լիցքավորման սարքի վրա գրված է «Ֆլեշ», առաջին տպավորությամբ այստեղ գործունեություն է ծավալում հայտնի «Ֆլեշ» ընկերությունը։ Երբ նկարում էինք, նախ մի տղամարդ մոտեցավ՝ հարցնելով, թե ինչու եք նկարում, ապա երկրորդը եկավ՝ պահանջելով բացատրություն։ Մեր հարցին՝ թե թույլտվություն ունե՞ն գործելու, նրանցից մեկը պատասխանեց՝ այո, համապատասխան թղթերն ունեն, սակայն հրաժարվեց դրանք մեզ ցույց տալ․ «Պատկան մարմիններին ցույց ենք տալիս, երբ գալիս են»։ Նկատեցինք, որ անօրինական գործունեություն են ծավալում, բնակելի շենքերի կողքին, տղամարդն ագրեսիվացավ. «Մենք ստեղ բոլորի թույլտվությունն ունենք»։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին դիմեցինք այս լցակայանի հարցով: Պարզվեց, որ սա բավականին հայտնի բենզալցակայան է, մի քանի անգամ՝ փակված-բացված․ «Այս հասցեի բենզալցակայանի գործունեությունը մենք դադարեցրել ենք, մեկ անգամ դատարանը դադարեցման որոշումը կասեցրել է, երկրորդ անգամ գործառույթ ենք իրականացրել՝ դադարեցման որոշում է կայացվել, մեր որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարման ծառայություն, որ նրանք կապարակնքեն»։ Մեզ նաև փոխանցեցին, որ այստեղ գործունեություն է իրականացնում «Արթուր Սարգսյան» ԱՁ-ն, որի բենզալցակայանը վաճառում է «Ֆլեշ» ընկերությանը բենզինը։ Հարկադիր կատարման ծառայությունից էլ ասացին, թե փակելու մասին տեսչականի որոշումն իրենք ստացել են, գործողությունն իրականացվելու է երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
